News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ներկայումս ԼՂՀ իշխանությունները սիրիահայերից  որեւէ դիմում չեն ստացել ԼՂՀ տարածքում բնակվելու հարցում աջակցության համար: Այս մասին NEWS.am-ին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:

«Այդուամենայնիվ, մենք պատաստ ենք դիմելու դեպքում աջակցություն ցուցաբերել մեր սիրիացի հայրենակիցներին»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Նշենք, որ Սիրիայում ապրում է 50-60 հազ. հայ:  Ռազմական գործողությունների սկզբից ի վեր նրանց մի մասը տեղափոխվել է հարեւան երկրներ, ինչպես նաեւ Հայաստան: Որոշ կանխատեսումներով` հայերի հոսքը ժամանակավոր բնույթ է կրում, եւ ռազմական գործողություններից հետո նրանք կվերադառնան Սիրիա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ