News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւան է ժամանել սիրիահայ երեխաների երկրորդ խումբը: Ազգային ավիափոխադրող «Արմավիան» օգոստոսի 14-ին իրականացրեց Երեւան- Հալեպ-Երեւան հատուկ չվերթը` Հայաստան բերելով սիրիահայ երեխաների հերթական խումբը: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Արմավիա» ընկերության լրատվական ծառայությունից, Երեւան- Հալեպ  չվերթով մեկնել է երկու ուղեւոր, իսկ Հալեպից Երեւան է ժամանել 149 երեխա: Երեւան-Հալեպ-Երեւան եւ Երեւան-Դամասկոս-Երեւան հատուկ չվերթներն ազգային ավիափոխադրողն իրականացնում է կառավարության հետ համատեղ` Սփյուռքի նախարարության ծրագրով:

Սիրիահայ երեխաներին Հայաստան տեղափոխումն իրականացվել է «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի, Համաշխարհային համահայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահի ֆինանսական աջակցությամբ: Հայաստանում սիրիահայ երեխաները Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում կանցկացնեն իրենց ամառային հանգիստը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ