News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը նկատելի կրճատումներով ներկայացնում է իրանական «Press TV»-ի կայքում հրապարակված վերլուծաբան Մահդի Դարիուս Նազեմրոաիի հոդվածը.

Այն, ինչ կատարվում է Սիրիայում, տարածաշրջանում մուտալուտ փոփոխությունների նշան է: Սիրիայում ռեժիմի փոփոխությունը ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների միակ նպատակը չէ: Վաշինգտոնի վերջնական նպատակը Սիրիայի տրոհումն է:

Բրիտանական «Maplecroft»-ը, որը մասնագիտանում է  ռազմավարական ռիսկի հարցերով քոնսալթինգի ոլորտում, կարծում է, թե մենք սիրիական պետության բալկանիզացման ականատեսն ենք. «Քրդերը` հյուսիսում, դրուզները` հարավային լեռներում, ալավիները` հյուսիս-արեւմուտքում եւ սուննի մեծամասնությունը մնացած մասում»:

Բոլոր երկրները, որոնք ԱՄՆ-ը եւ նրա դաշնակիցներն ապակայունացնում են, ունեն բնական բաժանարար գծեր, իսկ երբ ցեղային, էթնիկ, կրոնական  եւ դավանական թշնամությունը բռնկվում է մի երկրում, այն տարածվելու է նաեւ այլ երկրներ: Լիբիայի խնդիրները հետեւանքներ ունեցան Նիգերում եւ Չադում, Սիրիայի խնդիրները կտարածվեն Թուրքիայում եւ Լիբանանում:

Պարզ է նաեւ, որ Իսրայելը եւս հետաքրքրված է, որ Սիրիան տրոհվի մասերի եւ  գտնվի շարունակական քաղաքացիական պատերազմի մեջ: Սա հենց այն է, ինչ ծրագրված է Յինոնի եւ նրա հետնորդների ծրագրում` որպես Սիրիայում եւ Լիբանանում Իսրայելի ռազմավարական նպատակ:

Նայելով հորիզոնին: Բարի գալո՞ւստ  դեպի ամերիկյան ոճի անկայունություն

ԱՄՆ-ի կողմից հովանավորվող Սիրիայի պաշարումը Եվրասիան բաժանելու եւ որպես գերտերություն իր համաշխարհային առաջնությունը պահելու փորձի մի մասն է: Վաշինգտոնը գթասրտություն չի ցուցաբերում ոչ իր բարեկամների, ոչ իր թշնամիների նկատմամբ, այնպիսի երկրները, ինչպիսիք Թուրքիան եւ Սաուդյան Արաբիան են, արդյունքում կօգտագործվեն որպես «գնդացրի միս»:

Արաբները, Իրանն ու Թուրքիան ներկայումս շարվում են խոշոր հակամարտության համար, քանի որ ԱՄՆ-ը կորցնում է գերտերության կարգավիճակը: Այն, ինչ մնացել է գերտերության կարգավիճակից, դա ԱՄՆ-ի ռազմական հզորությունն է: Իր հարաբերականորեն կարճ կյանքի ընթացում Խորհրդային Միությունը եւս միայն ռազմական հզորություն ուներ: Մինչ փլուզվելը` ԽՍՀՄ-ը սոցիալական հուզումներ եւ տնտեսական անկում էր ապրում: Իրավիճակն ԱՄՆ-ում շատ չի տարբերվում: Սակայն ԱՄՆ էլիտան լի է վճռականությամբ դիմակայելու նրան, ինչն ավելի ու ավելի շատ է նմանվում գերտերության կարգավիճակի կորստին:

Վաշինգտոնը, թվում է, երազում է այսպիսի սցենարի մաիսն. քրդական ապստամբություններ են տեղի ունենում Սիրիայում, Թուրքիայում, Իրանում եւ Իրանում; կրոնական քաղաքացիական պատերազմը լափում է Իրաքը, Լիբանանը, Սիրիան, Թուրքիան եւ Եմենը; անկայունությունն ու պայքարն արյունահեղության պատճառ են դառնում Ալժիրում, Եգիպտոսում, Լիբիայում, Պակիստանում եւ Սուդանում; քաղաքական անորոշությունը տարածվում է Կենտրոնական Ասիայում; Հարավային Կովկասում պատերազմը պարուրում է Վրաստանը, Հայաստանն ու Ադևբեջանը; Հյուսիսային Կովկասում ապստամբություններ են տեղի ունենում Ռուսաստանի դեմ; Պարսից ծոցը դառնում է անկայունության գոտի; Ռուսաստանի հարաբերությունները սրվում են Եվրամիության եւ Թուրքիայի հետ: Նման մեծ հրդեհն անշեղորեն կպաշտպանվի Վաշինգտոնի կողմից:

Արդյուքնում այս ամենը խախտում է որոշ հիմնական միջազգային էներգետիկ երթուղիներ` հարվածելու էներգակիր արտահանողների` Չինաստանի, եվրոպական խոշոր պետությունների, Հնդկաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի տնտեսություններին: Դա կարող է Եվրամիությանն ստիպել ավելի միլիտարիստական դառնալ` իր տնտեսությունը փրկելու հուսահատությունից:

Այսպիսի սցենարը կարող է վտանգավոր լինել էներգամատակարողների` Ռուսաստանի, ինչպես նաեւ ՕՊԵՔ-ի երկրների համար,  որոնք ստիպված կլինեն ընտրություն կատարել ԵՄ-ի եւ Չինաստանի միջեւ, եթե էներգիայի դեֆիցիտ լինի: Հնարավոր է ռեսուրների համար պատերազմ` ինչպես Առաջին համաշխարհայինը, որը կտապալի  Աֆրիկայի մեծ մասն ու Եվրասիայի զարգացած բոլոր ռեգիոնները: Դա կարող է տեղի ունենալ. մինչդեռ ԱՄՆ-ը կողքի կանգնած անվտանգ հեռավորությունից կհետեւի, իսկ հետո կմիջամտի` իրավիճակը շտկելու նպատակով` որպես ավերիչ պատերազմի տնտեսական բարերար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ