News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԼՂՀ Պաշտպանության նախարարության, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ղեկավարությամբ  օգոստոսի 14-16-ը բանակի մի շարք ստորաբաժանումների հետ անցկացվել են մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական ցուցադրական զորավարժություններ:

Ինչպես NEWS.am-ին ԼՂՀ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նման զորախաղերի անկացումը նպատակ ունի բարձրացնել մասնակից անձնակազմի մարտավարական ունակությունները եւ վերջիններիս տալ պաշտպանողական եւ հակահարձակողական մարտերի վարման համապատասխան պրակտիկա:

Անցկացված զորավարժությունները, որոնցում ներգրավված էին նաեւ տարբեր զորատեսակների ուժեր եւ մարտական ապահովման միջոցներ, ցույց տվեցին, որ մասնակից անձնակազմն ունի մարտավարամասնագիտական եւ բարոյահոգեբանական լավ պատրաստվածություն և պատրաստ է բարձր մակարդակով իրականացնել ցանկացած մարտական խնդիր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ