News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կատակերգակ դերասան Ջեյմի Քենեդին պատրաստվում է «Հայաստանում կորածներն ու գտնվածները» («Lost and found in Armenia») ֆիլմի վրա աշխատանքները շարունակել  Ֆրեզնոյում, գրում է  «The Fresno Bee»-ին:

Ֆիլմում, որն ամբողջությամբ նկարահանվել է Հայաստանում, Քենեդին հանդես է գալիս ամերիկացի զբոսաշրջիկի դերում, ով  հանգստանում է  Թուրքիայում, սակայն հայտնվում է հայկական մի գյուղում: Հայերը նրան մեղադրում են  թուրքական լրտես լինելու մեջ:  Նրա խաղընկերուհին  Անժելա Սարաֆյանն է, ում հնարավոր է տեսնել նաեւ «Մթնշաղ- 2»-ում:

«Ես ցանկանում են ամեն ինչ իմանալ Հայաստանի մասին, քանի որ ֆիլմի ստեղծումը զարմանալի փորձ էր: Սա կատակերգություն է, բայց շատ հուզիչ է»,-ասել է դերասանը:

Նա նշել է, որ  նկարահանումներն արվել են այնպիսի մեկուսացած վայրերում, որ երբեմն ինքը «սուր տենդի» զգացողություն է  ունեցել:

Ակնկալվում է, որ ֆելմը էկրան դուրս կգա հոկտեմբերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ