News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բնապահպանության նախարարը ստորագրել է հրաման, որով սահմանվում են  Հայաստանի տարածքում 2012 թվականի սիրողական որսի կենդանիների համար թույլատրելի չափաքանակները եւ որսի ժամկետները:

Օգոստոսի 25-ից ավելի քան 10 վայրի  թռչնատեսակների որսի թույլտվությամբ Հայաստանում սկսվում է նոր որսի սեզոնը: Կան տեսակներ, որոնց որսը ըստ հրամանի կթույլատրվի ավելի ուշ: Օրինակ, աղվեսների որսը կթույլատրվի նոյեմբերի 1-ից մինչեւ 2013թ. հունվարի 31-ը եւ այդ որսատեսակի համար սահմանված առավելագույն գլխաքանակը` 300 է: Գայլերի համար, թեեւ որսորդի թիրախ դառնալու ժամկետը ավելի երկար է`2012թ. օգոստոսի 25-ից մինչեւ 2013թ. փետրվարի 28-ը, սակայն որսի առավելագույն գլխաքանակը սահմանափակված է 100-ով: Վարազի որսի սիրահարները կկարողանան որսալ այդ կենդանատեսակը ընթացիկ տարվա  նոյեմբերի 1-ից մինրեւ  2012 թ. փետրվարի 28-ին` առավելագույնը 10 որսված  վարազ թույլատրելի գլխաքանակով:

Համաձայն հրամանի` նախարարության համապատասխան ստորաբաժանումները նախարարին 2 շաբաթը մեկ կներկայացնեն հաշվետվություն սիրողական որսի վերահսկողական աշխատանքների ընթացքի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ