News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը շահութաբեր կլինի երկու երկների համար; Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:

Վաշինգտոնում կայացած Ադրբեջանա-ամերիկյան առեւտրային պալատի հանդիպման ընթացքում (USACC) Մորնինգսթարը խոսել  է Կասպյան  տարածաշրջանի էներգոհամագործակցության եւ էներգոանվտանգության  ոլորտների մասին: Նրա խոսքով ԱՄՆ-ն տարածաշրջանում հավասարակշիռ քաղաքականություն է վարում.«Այսօր տարածաշրջանում ԱՄՆ-ի վարած էներգետիկ քաղաքականությունը առավել դժվար եւ բազմավեկտոր է», -ասել է նա:

Մորնինգսթարը  նշել է, որ էներգետիկ միջանցքը, հատկապես «Nabucco» գազատարը, Ադրբեջանի էներգետիկ դիվերսիֆիկացիայի հարցում կարեւոր դեր ունի:

Նշենք, որ Մորնինգսթարը Ադրբեջան կժամանի օգոստոսի 25-ին: Հունիսի 30-ին ԱՄՆ-ի Սենատը Ռիչարդ Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել է Ադրբեջանում դեսպանի պաշտոնում: Ավելի վաղը Օբամայի կողմից առաջադրված Մորնինգսթարի թեկնածությունը հաստատել էր Սենատի Ատրաքին կապերի հանձնաժողովը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ