News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին այսօր` օգոստոսի 17-ին, նախագահական նստավայրում  ընդունել է հայկական ծագմամբ ֆրանսիացի նշանավոր շանսոնյե Շառլ Ազնավուրին:

Նշանավոր կատարողը նախագահի հետ կիսվել է Ախալցխայում  վերականգնված  ամրոցի տպավորություններից, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Շառլ Ազնավուրը երեկ տպավորիչ համերգով է հանդես եկել Ախալցխայում  վերականգնված Ռաբատ ամրոցի բացման արարողության ժամանակ:

Համերգից հետո ամրոցի տարածքում աստղ է բացվել Շառլ Ազնավուրի անվամբ: Համերգին ներկա են եղել նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` տիկնոջ` Սանդրա Ռուլովսի հետ միասին: Շառլ Ազնավուրը կատարել է իր մի շարք նշանավոր երգեր:

Ազնավուրի համերգը տեւել է կես ժամ եւ ուղեկցվել է հանդիսատեսի բուռն ծափողջյուների եւ օվացիաների ներքո: Բեմից դիմելով հանդիսատեսին` Ազնավուրը ասել է, որ «Այժմ ես կկատարեմ  մի երգ, որը ոչ ֆրանսիական է,ոչ  վրացական եւ ոչ էլ հայկական...: Ինչպես գիտեք իմ հայրը ծնվել է Ախալցխայում, այնպես որ ես եւ դուք գրեթե համաերկրացիներ ենք: Եթե իմ հայրը չհեռանար այլ երկիր, ես Վրաստանում կլինեի եւ կապրեի ձեզ հետ միասին»,-Ազնավուրի խոսքերը մեջբերում է «Նովոստի Գրուզիան»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ