News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրները աղետների համատեղ արձագանքման համակարգ կստեղծեն: Այս մասին Մինսկում լրագրողներին  հայտնել է ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար  Նիկոլայ Բորդյուժան:

«Մեր նպատակն է ԱԻՆ-ների մակարդակով իրականացվող համագործակցությունը ՀԱՊԿ-ի գործունեության շրջանակներում ամենաարդյունավետ ուղղությունը դարձնել»,-ասել է Բորդյուժան:

Նրա խոսքով, այս տարվա դեկտեմբերին ՀԱՊԿ-ի անդամ  երկրների նախագահներին կներկայացվի աղետների համատեղ արձագանքման ծրագիր, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ստեղծվել է հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992 թ-ի մայիսի 15-ին ԱՊՀ երկրների կողմից:

ՀԱՊԿ Խորհրդի հերթական նիստը տեղի կունենա դեկտեմբերին:

ՀԱՊԿ-ի կազմի մեջ հունիսին Ուզբեկստանի անդամակցության դադարեցումից հետո մտնում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը եւ Տաջիկստանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ