News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին, հոգեւորականությանը եւ եթովպացի քրիստոնյաներին Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Աբունա Պաուլոս Պատրիարքի մահվան կապակցությամբ:

Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու Սրբազան Սինոդին ուղղված Հայրապետական ցավակցագրում ասվում է.

«Երջանկահիշտակ Աբունա Պաուլոս Պատրիարքը մեծ եռանդով ու նվիրվածությամբ երկու տասնամյակ  հովվեց Եթովպիայի ուղղափառ հավատացյալներին: Նրա ջանքերի շնորհիվ Եթովպական Եկեղեցին զգալի  առաջընթաց արձանագրեց եթովպացի քրիստոնյաների հոգեւոր կյանքի վերանորոգման ու զարգացման գործում եւ մեծ ներդրում ունեցավ միջեկեղեցական ու միջկրոնական երկխոսություններում:   

Եթովպիայի Ուղղափառ եւ Հայ Առաքելական Եկեղեցիների եղբայրական հարաբերությունները լավագույնս արտահայտվել են բազմաթիվ պաշտոնական այցելությունների ու քննարկումների ժամանակ: Մեր անձնական հանդիպումների ընթացքում բազմիցս ականատես ենք եղել նրա քրիստոնեական խորը սիրուն եւ բարեպաշտությանը:

... Աղոթում ենք առ Բարձրյալն Աստված, որ երջանկահիշատակ Պատրիարքի հոգին ընդունի Իր երկնային արաքայության մեջ, եւ թող Սուրբ Հոգին մխիթարություն պարգեւի Եթովպիայի Ուղղափառ Եկեղեցու սպասավորներին ու հավատացյալ հոտին»:

Օգոստոսի 23-ին Աբունա Պաուլոս Պատրիարքի հուղարկավորության արարողությանը կմասնակցի նաեւ Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու պատվիրակությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ