News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

67 տարեկան հասակում Տուլոն քաղաքում վախճանվել է ալկոհոլային խմիչքների  արտադրության աշխարհի խոշորագույն ընկերության`  «Pernod Ricard»-ի ղեկավար Պատրիկ Ռիկարը: AFP-ի տվյալներով` Ռիկարը մահացել է ուրբաթ օրը` օգոստոսի 17-ին Sainte-Anne հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին սրտի կաթվածով:

«Ընտանիքը, տնօրենների խորհուրդը եւ ղեկավարությունը ստիպված է հայտնել Պատրիկ Ռիկարի անժամանակ մահվան մասին, որը տեղի է ունեցել այսօր»,-ասվում է Pernod Ricard-ի պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ:

Պատրիկ Ռիկարը Պոլ Ռիկարի որդին է, ով 1932 թ-ին հայտնագործել է յուրօրինակ անիսոնի մածուկը, որը մեծ ճանաչում է բերել ընկերությանը, նշում է Life News-ը:

Ողջ աշխարհում Pernod Ricard-ը զբաղեցնում է ալկոհոլային խոշորագույն ընկերությունների շարքում երկրորդ տեղը:

Նրան է պետկանում  Երեւանի կոնյակի գործարանն ու գինու եւ ալկոհոլային խմիչքների վրացական GWS ընկերությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ