News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւան-Իջեւան ավտոճանապարհին երեկ` օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում վթարի հետեւանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սեւակ Բաղդասարյանի եւ 29-ամյա Մարինե Բադալյանի փոքր որդին` 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը ձեռքի, ոտքի, ծնոտի վիրահատության է ենթարկվել, սակայն դեռ գիտակցության չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնից:

Բացի այդ,  քանի որ փոքրիկը ունի գլխուղեղի արյունազեղում, անընդհատ քնեցվում է: Իսկ վթարի հետեւանքով տուժած եւ վիրահատության ենթարկված մյուս որդին` 9-ամյա Մհեր Բաղդասարյանը գիտակցության է եղել եւ այսօր արդեն նրան կերակրել են:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւան-Իջեւան ավտոճանապարհին օգոստոսի 17-ին 6.00-ի սահմաններում վթարի հետեւանքով մահացած ամուսինների` 31-ամյա Սեւակ Բաղդասարյանի եւ 29-ամյա Մարինե Բադալյանի երեխաների կյանքին եւս վտանգ է սպառնում, քանի որ երեխաները ծանր վնասվածքներ են ստացել: «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնից էլ տեղեկացել էինք, որ երեխաների վիճակը շարունակում է ծանր մնալ: «Երկուսն էլ վնասվածքներ ունեն: 9-ամյա Մհեր Բաղդասարյանը ստացել է գանգի ոսկրի կոտրվածք եւ պատրաստվում է վիրահատության: Իսկ 1 տարեկան 8 ամսեկան Արծրուն Բաղդասարյանը ստացել է գլխուղեղի արյունազեղում, ունի նաեւ ձեռքի, ոտքի եւ ստորին ծնոտի կոտրվածք»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մանրամասնել էին  «Սուրբ Աստվածամայր»  բժշկական կենտրոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ