News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Այսօր` օգոստոսի 18-ին հանկարածամահ է եղել ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետ Սուրեն Սիրունյանը` Ճուտ մականունով:

41-ամյա Սիրունյանի մահը վրա է հասել սրտամկանի կաթվածի հետեւանքով:

Սիրունյանը երկար տարիներ եղել է Վանո Սիրադեղյանի թիկնազորի պետը: Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջադրումից հետո ակտիվորեն մասնակցել է համաժողովրդական շարժմանը,  2008 թվականի մարտին ձերբակալվել եւ դատապարտվել է հայտնի «7-ի գործով»:

Մի քանի տարի առաջ նա լքել էր Հայ ազգային կոնգրեսը` իր անհամաձայնությունը հայտնելով ՀԱԿ քաղաքականության վերաբերյալ, իսկ 2012թ. մայիսի 6-ի խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր որպես պատգամավորի թեկնածու թիվ 5 ընտրատարածքից:

Վերջին շրջանում, նրա անունը կրկին հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել Վանո Սիրադեղյանի վերադարձի նախաձեռնության հետ կապված: Հուլիսին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Սուրեն Սուրենյանը պատմել էր Վանո Սիրադեղյանի` երկրից հեռանալու վերաբերյալ մանրամասներ:

Երբ մամուլում կասկածի տակ դրվեց Վանո Սիրադեղյանի նամակի իրական լինել, որտեղ վերջինս հերքում էր իր մահվան մասին տեղեկությունների, Սուրեն Սիրունյանը մամուլով պնդեց, որ այն գրված է Վանո Սիրադեղյանի ձեռքով:

NEWS.am-ի տեղեկություններով, Սիրունյանի մահից հետո նրա 16-ամյա դուստրը նետվել է 5-րդ հարկի պատուհանից: Աղջկան կոտրվածքներով, ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց: Հիվանդանոցի վերակենդանցաման բաժանմունքի հերթապահ բժշկուհին հայտնեց, որ աղջիկը ծայրահեղ ծանր վիճակում է, գտնվում է արհեստական ապարատային շնչառության տակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ