News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Այս տարվա փետրվարի 26-ին Ստամբուլի հակահայկական ցույցի ժամանակ այլատյացություն հրահրող եւ հակահայկական ելույթով հանդես եկած Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինը Թուրքիայի հարավ-արեւելքում գտնվող Հաքքարի նահանգում քարկոծվել է քուրդ քաղաքացիների կողմից։

Ինչպես տեղեկացնում է թուրքական Hurriyet-ը, Ռամադանը անվտանգության ուժերի հետ անցկացնելու համար քրդաբնակ Հաքքարի մեկնած Թուրքիայի ՆԳ նախարար Իդրիս Նաիմ Շահինը Ռամադանի տոնական ճաշկերույթից՝ իֆթարից հետո փորձել է զբոսնել Հաքքարիի կենտրոնական փողոցում, սակայն ուժգին բողոքի ակցիայի է հանդիպել։

Հավաքվածները սուլել են նախարարին եւ քարկոծել նրան։ Խուճապի մեջ հայտնված անվտանգության ուժերը ցուցարարներին ցրելու համար սկսել են օդ կրակել, գտագործել ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազ։ Անվտանգության խիստ միջոցառումների ներքո նախարարին մտցրել են մի սրճարան, որտեղից զրահապատ մեքենաներով տեղափոխել են նահանգապետարան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ