News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կանգնած է փոփոխությունների շեմին, եւ սեպտեմբերի 30-ին կայանալիք կուսակցության համագումարը կլինի պատմական: Այս մասին այսօր` օգոստոսի 20-ին, լրագրողների հետ հանդիպմանն հայտարարեց  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Վահրամ Տեր-Մաթեւոսյանը:

«Պատմական է, քանի որ կուսակցությունը Թուրքիայում որոշակի սահմանափակումներ է մտցրել, թե իշխող կուսակցության նախագահը քանի՞ անգամ կարող է ընտրվել նախագահ, իսկ անդամները՝ պատգամավորներ: Այսինքն՝ կուսակցության կորիզը փոփոխության է ենթարկվում եւ նրանք, ովքեր երեք անգամ հաղթահարել են ընտրությունները, այժմ պետք է փոփոխվեն, եւ այս հարցը լուրջ խնդիրներ է առաջացրել կուսակցության ներսում»,-ասաց նա:

Ըստ այդմ`  կուսակցության նախագահ Ռ. Էրդողանը վերջին անգամ կարող է ընտրվել կուսակցության առաջնորդ, նաեւ յոթ տասնյակից ավել պատգամավորներ չեն կարող մասնակցել 2015 թ. խորհրդարանական ընտրություններին, այդ իսկ պատճառով էլ իրենց բողոքն են արտահայտում կուսակցության կանոնադրության դեմ:

Ըստ փորձագետի, Էրդողանը նման քայլերով նպատակ ունի կուսակցությունը զերծ պահել լճացումից եւ չկրկնել իր նախկինների փորձը: «Շատերը սպասում են, որ գալիք համագումարում Էրդողանը հայտարարություն կանի իր քաղաքական ապագայի վերաբերյալ` ցանկանո՞ւմ է 2015 թվականին առաջադրվել նախագահական ընտրություններում, թե ոչ»,- ասաց նա` հավելելով, որ Էրդողանն ուզում է առաջադրվել նախագահի պաշտոնում, սակայն նույն պաշտոնին կարող է նաեւ առաջադրվել Գյուլը եւ հարց է առաջանում, թե ո՞ւմ հետեւից պետք է գնալ:

Ինչ վերաբերում է  կուսակցության դիրքորոշմանը՝ կապված հայ-թուրքական հարաբերությունների հետ, Վահրամ Տեր-Մաթեւոսյանը առանձնացրեց տեսակետների երեք խմբավորում: Ըստ այդմ` ստատուս-քվոյի պահպանման կողմնակիցներ, ովքեր պնդում են, որ չվավերացված վիճակում արձանագրությունները գործում են Թուրքիայի օգտին, երկրորդ խումբը կարծում է, որ չվավերացված արձանագրությունները խարան են Թուրքիայի ճակատին ու պետք է բացվի հայ-թուրքական սահմանը, երրորդ խումբը հավաքված են Ահմեդ Դավութօղլուի հայցեկարգի շուրջ` 2015 թվականին ընդառաջ ծավալել հանրային դիսկուրս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ