News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանը գտնվում է 3-րդ տեղում։ Ինչպես Վրաստանի տուրիզմի ազգային ադմինիստրացիային հղումով հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն, այս տարվա 7 ամիսներում Հայաստանից Վրաստան այցելել է 408 հազար 109 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 22 տոկոսով ավելի է։

Ըստ վիճակագրական տվյալների՝ Վրաստան այցելուների թվով առաջատար է Թուրքիան։ Այս տարվա 7 ամիսներում Վրաստան է այցելել 810 հազար 698 թուրք։ Թուրքերը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 107 տոկոսով։ Այցելությունների թվով թուրքերին հաջորդում են ադրբեջանցիները։ Այս տարվա 7 ամիսներում Վրաստանը հյուրընկալել է 483 հազար 317 ադրբեջանցու. աճը կազմել է 29 տոկոս։

Ընդհանուր առմամբ, 7 ամսվա կտրվածքով, Վրաստան այցելուների թիվն ավելացել 54 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում Եվրոպայից Վրաստան է այցելել 920 հազար 704 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում թիվը կազմել է 480 հազար 758։ ԱՊՀ երկրներից այցելությունների քանակն ավելացել է 32 տոկոսով, իսկ ԱՄՆ-ից՝ 19-ը տոկոսով։

Ռուսաստանից այցելուների քանակը եւս ավելացել է։ Աճը կազմում է 81 տոկոս։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ