News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արարատ լեռ ուխտագնացություն կատարած մի խումբ լեռնագնացների: Վերջիններս տեսանյութի միջոցով վարչապետին են ներկայացրել ուխտագնացությունից ստացած իրենց տպավորությունները:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ հանդիպման նախաձեռնող գրող, հրապարակախոս Զորի Բալայանը ողջունել է լեռնագնացների այդ քայլը՝ նշելով, որ յուրաքանչյուր հայի համար Արարատը ոչ միայն սրբազան լեռ է, այլեւ հայրենիք:

Ազգանվեր գործունեություն ծավալելու համար Տիգրան Սարգսյանը ՀՀ վարչապետի շնորհակալագրով է խրախուսել լեռնագնացներ՝ Արամայիս Սեդրակյանին, Նվեր Ավետիսյանին, Աննա Մարտիկյանին, Կարեն Սահակյանին, Տիգրան Պողոսյանին, Արմեն Չիլինգարյանին, Զավեն Նազարյանին եւ Մարինե Վահրադյանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ