News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան ընդգրկվել է ամերիկյան Ջեյմսթաուն հիմնադրամի վարչության անդամ:

«Բրայզան որպես ազդեցիկ ամերիկյան դիվանագետ առանցքային դեր է խաղացել Հարավային Կովկասում ԱՄՆ քաղաքական ձեւավորման գործում գրեթե երկու տասնամյակ»,- ասվումէ  հիմնադրամի հաղորդագրության մեջ:

Հիմնադրամի նախագահ Գլեն Հովարդը նշել է, թե Բրայզայի ընտրությունը կօգնի Եվրասիայում իրադարձությունների հետազոտմանն ու անալիզին:

2012թ. հունվարին նա հեռացավ ԱՄՆ դիվանագիտական ծառայությունից: 2011թ. փետրվարից մինչեւ 2012թ. հունվարը Բրայզան զբաղեցրել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան, ավելի վաղ եղել է ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ