News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Անկախ նրանից` թեկնածուներից ով կաջակցի ԱՄՆ հայ համայնքին, նորընտիր նախագահը չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:

Գրիգորյանի կանխատեսումներով` պատմությունը կրկնվում է. «Հնարավոր է, թեկնածուների կողմից հայ համայնքին նորից խոստումներ տրվեն, սակայն դա պարզապես խոստում կլինի»:Քաղաքագետը նշեց, որ տվյալ իրավիճակն ամեն անգամ կրկնվում է, ոչ այն պատճառով, որ ամերիկացիները վատն են կամ չեն ցանակնում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նրանք պարզապես ելնում են իրենց պետության շահերից:«Այդ իրավիճակը պայմանավորված է տարածաշրջանաում Թուրքիայի մեծ դերով: Այդ երկրի դերն այնքան մեծ է, որ ԱՄՆ-ը չի փչացնի նրա հետ հարաբերությունները` միայն հայ համայքնին հաճոյանալու համար»,-բացատրեց փորձագետը:

Ինչ վերաբերում է ԱՄՆ հայ համայնքին, որը միշտ հույսով սպասում է, թե նոր նախագահը կկատարի խոստումը, ապա, Գրիգորյանի խոսքով,  ստեղծված իրավիճակում ոչ մի այլ բան չի մնում, քան հուսալ. «Նրանք ամեն անգամ թույլ են տալիս նույն սխալը, սակայն ստիպված են: Իսկ մի՞թե այլ ընտրություն ունեն»:Քաղաքագետը կարծում է, որ հայ համայնքը պետք է նաեւ հասկանա, որ ԱՄՆ ռազմավարական շահերը կարող են չհամապատասխանել իր շահերին: Այսինքն, հայ համայնքը, հասկանալի պխատճառով,  նախագահից ցանկանում է Հայոց ցեղասպանությամբ ճանաչում ստանալ, իսկ երկրի շահերն այնքան կարեւոր են ԱՄՆ համար, որ թույլ չեն տալիս դա անել. «Շատ հաճախ արդարությունն ու պետության շահերն իրար հակասում են»:

Նշենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, չնայած նախընտրական խոստմանը, իր պաշտոնավարման ընթացքում  հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան Թուրքիայում կատարվածը ցեղասպանություն չանվանեց` դա փոխարինելով հայերեն համարժեքով` «Մեծ Եղեռն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ