News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ի կատարումն «ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերում 1992-1994թթ. հրետակոծության հետեւանքով վնասված բնակելի տների բնակիչներին ֆինանսական օգնություն տրամադրելու մասին» որոշման ցուցակում ընդգրկված 332 ընտանիքից 322-ն արդեն ստացել է սահմանված գումարները։

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հաշվառման ժամանակ ցուցակից դուրս մնացած տներն ու բնակիչները նույնպես, համաձայն սույն որոշման, կստանան ֆինանսական օգնությունը եւ հնարավորություն կունենան բարելավելու իրենց բնակարանային պայմանները։

ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի կողմից համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրով հայտարարված Երեւանի արեւմտյան օղակաձեւ ճանապարհի երկու ճանապարհահանգույցների մանրամասն ճարտարագիտական նախագծման, շինարարության կառավարման եւ վերահսկման խորհրդատուի միջազգային բաց մրցույթի արդյունքը` 2մլն 37 հազ. 495 ԱՄՆ դոլար եւ 1մլն 228 հազ. եվրո պայմանագրային արժեքով հաղթող ճանաչելով «Էնիս ինտերնեյշնըլ» ֆրանսիական ընկերությունը։

Իր նախկին որոշումներից մեկում կատարելով փոփոխություններ եւ լրացումներ, ՀՀ կառավարությունը առողջական վիճակի պառճառով վաղաժամկետ արձակված պահեստազորի վերափորձաքննության ժամկետը լրացած անձանց եւս ներառել է պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության եւ սպասարկման ամենամյա նպատակային ծրագրերում։ Հաջորդ որոշմամբ գործող օրենսդրությանն են համապատասխանեցվել պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելու եւ այդ դեպքում ուսման հետ կապված ծախսերը փոխհատուցելու հիմքերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ