News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի կառավարությունը Հայաստանում UNICEF-ի ներկայացուցչությանը 100 հազար դոլար է տրամադրել` երեխաների խնդիրների լուծման հարցում Հայաստանի կառավարության աջակցելու համար:

Օգոստոսի 24-ին կայացած խորհրդանշական արարողությանը Հայաստանում Բրազիլիայի դեսպան Մարսելա Մարիա Նիկոմեդոսը փոխանցեց 100 հազար դոլարի կտրոնը UNICEF-ի ներկայացուցիչ Հենրիետա Արենսին: Արարողությանը մասնակցել են նաեւ փոխարտգործնախարար Աշոտ Հովակիմյանն ու  Հայաստանի Առողջապահության նախարարության մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:

Դեսպանը նշել է, թե Բրազիլիայի կառավարությունը վստահ է, որ երեխաների կարգավիճակի լավացումը կարեւոր գործոն է երկրի համար: Այդ միջոցներն ուղղվելու են առավել խոցելի խմբերին օգնություն ցուցաբերելու գործին UNICEF-ի նախաձեռնած ծրագրերի աջակցությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ