News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Թուրքական էստրադայի նշանավոր երգիչ Իբրահիմ Թաթլիսեսի որդին` Իդո Թաթլիսեսը որոշել է երաժշտական կրթություն ստանալ ԱՄՆ-ում: Սակայն ոչ նա, ոչ իր հայրը չէին պատկերացնում, որ Թաթլիսեսի միապետության գլխավոր ժառանգորդը ԱՄՆ-ում ոչ միայն կուսանի, այլ նաեւ խելահեղորեն  կսիրահարվի, ճիշտ է` դեռեւս անպատասխան:

Իսկ ապագա երգչի սրտի տիրուհին է դարձել Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը:

Ինչպես հայտնում  են թուրքական լրատվամիջոցները, իր սիրտը նա պատրաստվում է առաջակել 17-ամյա Քենդլ Ջեններին: Twitter-ի իր էջում Իդոն գրել է.«Ես բացահայտորեն հայտարարում եմ, որ խելահեղորեն սիրահարվել եմ Քենդլ Ջեններին»:

Իսկ Իդոյի ընկերներից մեկը մեկնաբանել է Իդոյի խոստովանությունը: Դիմելով Քենդլին` նա գրել է.«Պատրաստվիր, Քենդլ: Հարսնացու կդառնաս Ուրֆայում եւ կդառնաս Իդո Թաթլիսեսի երեխաների մայրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ