News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեւանում օգոստոսի 27-30-ը կանցկացվի «Սուպերսիմետրիաները ինտեգրվող համակարգերում»  միջազգային գիտաժողովը, որին կմասնակցեն գիտնականներ Ճապոնիայից, Կորեայից, Ռուսաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Մոլդովայից, Իտալիայից, ԱՄՆ-ից, Բրազիլիայից, Իրանից, Մարոկկոյից, Ուկրաինայից եւ Հունաստանից: Գիտաժողովի ընթացքում կներկայացվեն գիտանականների աշխատանքները տեսական ֆիզիկայի ոլորտում  եւ վերջին տարիների գիտական ձեռքբերումները:

Սկզբում գիտաժողովը, որը ղեկավարվում էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի տեսական ֆիզիկայի ամբիոնի դոկտոր Արմեն Ներսիսյանի եւ Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Օլաֆ Լեխտենֆելդի կողմից, ֆինանսավորվում էր հայ-գերմանական համատեղ «Volkswagen Stiftung» հիմնադրամի շրջանակում: Ներկայիս գիտաժողովը  տարբերվում է նրանով, որ նրա շրջանակում կանցկացվի տեսական ֆիզիկայի  տարածաշրջանային ցանցային  նախագծի նստաշրջան, որը ղեկավարվում է ԵՊՀ-ի եւ ֆինասավորվում ՅՈՒՆԵՍԿՕ-ին կից Ֆիզիկայի միջազգային կենտրոնի կողմից (ICTP): Դրան մասնակցում են Հայաստանը, Իրանը, Թուրքիան եւ Մարոկկոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ