News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 11
Տեսնել լրահոսը

Ցանկացած երկիր միշտ կանգնում է տարբեր մարտահրավերների եւ վտանգների առաջ, եւ Հայաստանը եւս բացառություն չէ: Տարբեր ժամանակահատվածներում տարբեր մարտահրավերներ են մղվում առաջին պլան, ամեն մի ժամանակահատված ունի իր ակտուալ մարտահրավերները եւ պետք է սովորենք ժամանակին արձագանքել այդ մարտահրավերներին Այս մասին այսօր՝ օգոստոսի 28-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: 

Նրա խոսքով՝ Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերներից են Վրաստանի հետ մեր հարաբերությունները, Սիրիայի հետ կապված հարցերը, ընտրությունները ԱՄՆ-ում եւ այլն:

«Այստեղ մենք բավականին ճիշտ արձագանքեցինք մարտահրավերներին: Նշանակվեց նոր դեսպան Վրաստանում, որը ակտիվ, հաջող աշխատում է եւ երբ կարդացի Ռուսաստանոմ ապրող ջավախահայության հայտարարությունը նրա դեմ, համոզվեցի, որ մեր դեսպանը իսկապես լավ է աշխատում, այս, նա պետք է Վրաստանի կառավարության հետ ակտիվ աշխատի, առաջ քաշի հայության խնդիրները»,- նշեց քաղաքագետը՝ հավելելով, որ Ռուսաստանը թող իր գործերով զբաղվի, այնտեղի հայերը թող չմիջամտեն հայ-վրացական հարաբերություններին: 

Ինչ վերաբերում է արաբական աշխարհում տեղի ունեցող պրոցեսներին, ապա, նրա գնահատմամբ, Հայաստանը բավականին զգույշ եւ ադեկվատ արձագանքեց Սիրիայում տեղի ունեցող գործընթացներին, մեր կառավարությունը շատ մեղմ, կառուցողական դիրքորոշում ցուցաբերեց:: Քաղաքագետի խոսքով՝ սխալ է Սիրիայի հայերին դարձնել փախստական, նրանց տեղափոխել, քանի որ հայերը այնտեղ մեծ ժառանգություն եւ տեղ ունեն:

Անդրադառնալով ԱՄՆ-ի ընտրություններին՝ Ստեփան Գրիգորյանը կարծիք հայտնեց, որ մեզ ձեռնտու է հանրապետական վարչակարգի հաղթանակը, քան դեմոկրատներինը, քանի որ նրանք զբաղվում են աշխարհի հարցերով, այդ թվում՝ Հայաստանով:

Ամփոփելով՝ Ստեփան Գրիգորյանը շեշտեց, որ Հայաստանի համար անվտանգության, պետության սահմանները պահպանելու, Ղարաբաղի անվտանգութան ապահովման տեսակետից ծանր եւ վտանգավոր կլինի, եթե այս տարածաշրջանում իշխի մեկ ուժ: Քաղաքագետի խոսքով՝  մեր տարածաշրջանում պետք է իշխեն եւ Ռուսաստանը, եւ ԱՄՆ-ն, եւ Եվրամիությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English, Русский and Türkçe
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news