News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

«Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK Armenia) հասարակական կազմակերպությունը օգոստոսի սկզբին ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Էդուարդ Շարմազանովի եւ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ կապված երկու դիմում-բողոք է ներկայացրել, որոնցից մեկը` ԱԺ Էթիկայի հանձնաժողով, մյուսը` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հանրային տեղեկատվություն եւ գիտելիքի կարիք» (PINK Armenia) հասարակական կազմակերպության նախագահ Մամիկոն Հովսեփյանը:

ՀԿ ղեկավարի խոսքով` այդ քայլին դիմելու շարժառիթը Էդուարդ Շարմազանովի եւ Արծվիկ Մինասյանի DIY ակումբի պայթյունին հաջորդած հայտարարություններն են: Մամիկոն Հովսեփյանը նշեց, որ ոչ ոք, հատկապես` բարձրաստիճան պաշտոնյանները իրավունք չունեն ատելության հիմքով հանցագործությունները խրախուսել, դա անընդունելի է նաեւ թե տեղական, թե միջազգային օրենսդրության տեսակետից: «Այդ մասին ՀՀ Սահմանադրությունում բազմաթիվ կետեր կան, հոդված 3, 14 եւ այլն»,- Մամիկոն Հովսեփյանը: Նրա փոխանցմամբ` Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայտնել են, որ իրենց լիազորությունների շրջանակում չի մտնում պատգամավորների էթիկայի հարցերը քննելը, իսկ ԱԺ Էթիկայի հանձնաժողովից կազմակերպությունը դեռեւս պատասխան չի ստացել:

Անդրադառնալով իր դեմ ներկայացված բողոքին`  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ցանկացած կազմակերպության իրավունքն է դիմել Էթիկայի հանձնաժոողով: «Ես իմ կարծիքը բազմիցս մամուլով հրապարակել եմ, կարող է` որոշակի թյուրըմբռնում է եղել, բայց ես քրիստոնեական արժեքները դավանող հայ մարդ եմ եւ դեմ եմ բոլոր հակաքրիստոնեական արարքների պրոպագանդմանը, չեմ ընդունում, ավելացնելու բան չունեմ»,- նշեց նա:

Նշենք նաեւ, որ  համաձայն «ԱԺ կանոնակարգ-օրենքի» 24. 4 հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի՝ հանձնաժողովի նիստերը դռնփակ են, բացառությամբ այն դեպքերի, երբ դիմումում նշված պատգամավորն առաջարկում է նիստերն անցկացնել դռնբաց:

Տպել
Ամենաշատ