News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Դե, սպասիր» մուլտֆիլմը, որի ներքո են մեծացել խորհրդային բազմաթիվ սերունդներ, սեպտեմբերի 1-ից կցուցադրվի միայն գիշերը: Համառուսաստանյան հեռուստաընկերությունում կարծում են, որ գայլի եւ նապաստակի արկածները վնասակար են մանուկների առողջության եւ զարգացման համար, քանի որ մուլտֆիլմը «բռնության տեսարաններ» է պարունակում:

Ինչպես պարզաբանել են հեռուստաընկերությունից, մուլտֆիլմը հակասում է երեխաների պաշտպանությանն ուղղված դաշնային օրենքին, որը նախատեսված է պաշտպանել փոքրիկներին վնասակար տեղեկատվությունից: Նոր օրենքը  ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ից, փոխանցում է «Ռոսբալտը»:

«Մենք միայն երկու տարբերակ ունենք, կամ խախտել օրենքը, կամ ցուցադրել ուշ երեկոյան»,-հայտնել է Համառուսաստանյան հեռուստաընկերության մանկապատանեկան ծրագրերի ստուդիայի ղեկավար Տատյանա Ցիվարյովան:

«Դե սպասիրը» հայտնվել է «մեծերի համար նախատեսված» ֆիլմերի շարքում` գլխավորի հերոսի անբարոյական պահվածքի պատճառով. գայլը, որը անընդհատ գնացքի պես ծխում է, նեղացնում է երեխաներին եւ լպիրշի պես է պահում իրեն կանանց հետ:

«Դե, սպասիրից»  բացի, թե ինչպիսի այլ ավանդական ժապավեններ են հայտնվել արգելքի տակ, դեռեւս հայտնի չէ: Ինտերնետում այս առումով բազմաթիվ ենթադրություններ են հայտնվել: Բլոգերներն առաջարկում են քաղաքական գործիչներին արգելել «Թոմ Սոյերի արկածները» ֆիլմի դիտումը, քանի որ այն թափառաշրջիկություն է քարոզում, ինչպես նաեւ Կոկորդիլոս Գենայի եւ Չեբուրաշկայի մասին մուլտֆիլմը, քանի որ սերիաներից մեկում նրանք համբուրվում են, ինչը կարող է նույնասեռականության քարոզ ընկալվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ