News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

21-ամյա Սերինե Պողոսյանը 1 տարի շարունակ սեռական հարաբերություններ է ունեցել իր ապագա նշանածի հետ, սակայն համացանցի միջոցով ծանոթացել է մեկ այլ տղայի հետ եւ հասկանալով, որ կուսությունը կորցրած վիճակով չի կարող ամուսնանալ ու ծնողներն էլ կիմանան, որ նա այլեւս կույս չէ կտրել է երակները: Իսկ ոստիկանությունում ասել, թե իր նախկին ընկերը իրեն բռնաբարել է եւ պարբերաբար սպառնալիքներ հնչեցրել իր հասցեին, ինչն էլ ինքնասպանության փորձի պատճառ է հանդիսացել: Այս պատմության շուրջ օգոստոսի 29-ին Մասիսի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց գործի քննությունը:

21-ամյա Սերինե Պողոսյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2009 թ. ծանոթացել է Կարլեն Կարապետյանի հետ, որի հետ սկսել է ընկերություն անել: Այդ ժամանակ Կարլենը վարձակալությամբ բնակվել է Սարիթաղ թաղամասում, իսկ Սերինե Պողոսյանը սովորել է Ա.Բակունցի անվան քոլեջում եւ դասերն ավարտելուց հետո հաճախակի այցելել է նրա բնակարան: Սիրել են իրար եւ հաստատապես որոշել , որ հետագայում պետք է ամուսնանան: 2011թ. մարտին, ըստ դատաքննության նյութերի, նրանց միջեւ տեղի է ունեցել սեռական հարաբերություն բնական ճանապարհով,ինչի արդյունքում պատռվել է Սերինեի կուսաթաղանթը: Կատարվածից հետո շարունակել են ընկերություն անել: Սերինեն ամեն օր դասերն ավարտելուց հետո գնացել է Կառլենի բնակարան:

2011թ. օգոստոսին Սերինեն համացանցի միջոցով ծանոթացել է Երեւան քաղաքի բնակիչ Ռուբենի հետ, որի մասին չի իմացել Կարլենը: 2011թ. նոյեմբերին Սերինեի ձեռքը խնդրելու նպատակով Կարլենը իր ծնողների հետ գնացել է Սերինեինց տուն,սակայն վերջինիս ծնողները մերժել են:  2011թ. վերջերին եւ 2012թ. հունվարի սկզբներին Սերինեն հանդիպել է Ռուբենի հետ: Կատարվածի մասին հայտնի է դարձել Կարլենին, որից հետո վերջինս խզել է հարաբերությունները Սերինեի հետ: Սերինեն իր հերթին գիտակցելով, որ իր կուսաթաղանթի ամբողջականության խախտված լինելու հանգամանքը հայտնի կդառնա իր ծնողներին, մտածելով, որ նման պայմաններում չի կարող ամուսնանալ Ռուբենի հետ, 2012թ. հունվարի 14-ին ժամը 18.00-ի սահմաններում ածելիով կտրել է երկու ձեռքի երակները` իր առողջությանը պատճառելով թեթեւ վնաս, ծնողներին հայտնել է, իսկ այնուհետեւ Մասիսի քննչական բաժանմունքում բացատրություն է տվել, որ Կարլենը բռնաբարել է իրեն եւ պարբերաբար սպառնալիքներ տալով հասցրել ինքնասպանության փորձի` հստակ իմանալով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է:

Ոստիկաններն էլ պարզել, որ նա ստում է եւ մեղադրանք են առաջադրել Սերինեն: Հարկ է նկատել, որ  ՀՀ  քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով` հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է եւ այն զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով:

Հ.Գ գործում ներգրավված մեղադրյալի եւ տուժողների ինքնությունը փոխված ենք ներկայացրել: Իսկ հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին:

Տպել
Ամենաշատ