News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շվեդացի միլիարդատեր եւ Tetra Pak կայսրության ժառանգորդի կինը`  Հանսա Քրիստիանա Ռաուզինգան  մահվանից մեկ տարի առաջ հայտնել էր, որ գիտի, թե ով է սպանել Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեին: Ռաուզինգի մարմինը հայտնաբերվել էր 2012 թ-ի հուլիսին` լոնդոնյան իր բնակարանում:

Ինչպես հաղորդում է The Local-ը, 2011 թ-ի հունիսին Ռաուզինգը էլեկտրոնային նամակ է ուղարկել լրագրող Գունար Վալյուին, ով զբաղվում էր Պալմի սպանության  հետաքննությամբ: Կինը վստահեցրել է, որ իր ամուսինը պատմել է իրեն, թե ով է կանգնած սպանության ետեւում եւ այժմ նա վախենում է իր կյանքի համար: Նրա խոսքով վարչապետը սպանվել է ոմն ձեռնարկատիրոջ կողմից, քանի որ Պալմեի քաղաքականությունը վտանգ էր ներկայացնում իր բիզնեսի համար: Այդ մարդու անունը լրատվամիջոցները չեն բացահայտում, գրում է «Լենտա.ru»-ն:

Իր վերջին նամակներից մեկում Ռաուզինգը խնդրել է լրագրողին հիշել իր խոսքերը, եթե իր հետ ինչ որ բան պատահի: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ կինը մահացել է թմրանյութի չարաշահումից, ինչից ողջ կյանքում կախում է ունեցել:

Շվեդիայի վարչապետ Ուլոֆ Պալմեն սպանվել է 1986 թ-ի փետրվարի 28-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ