News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման խորապես մտահոգված է Ադրբեջանի նախագահի կողմից Հունգարիայից վերադարձած Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու փաստից: Այդ մասին ասվում է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Վիթորի հայտարարության մեջ:

«Սաֆարովը խոստովանել էր հայկական բանակի սպա Գուրգեն Մարգարյանի` 2004թ. Բուդապեշտում կատարած սպանությունը, եւ այդ դաժան արարքի համար Հունգարիայում ցմահ ազատազրկման էր դատապարտվել:

Մենք մեր վրդովմունքն ենք հայտնում Ադրբեջանի իշխանություններին` Սաֆարովին ներում շնորհելու կապակցությամբ: Այդ քայլը հակասում է տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու եւ հաշտեցմանը նպաստելու ջանքերին: Միացյալ Նահանգները նաեւ պարզաբանում է պահանջում Հունգարիայից՝ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու իր որոշման կապակցությամբ»,- նշվում է հայտարարության մեջ:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ