News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը վերջերս պատասխանել է իր հայաստանյան այցի ժամանակ ՀՀ ԱԺ-ում իրեն հղված գրավոր հարցումներին։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

«Հիշեցնենք, որ ԱԺ խմբակցությունների հետ հանդիպումից հետո Ռոմպոյը չի հասցրել բանավոր պատասխանել պատգամավորների հարցերին, ինչից հետո առաջարկել է վերջինիս հղել մեկական հարց՝ յուրաքանչյուր խմբակցությունից»։  Ռոմպոյը պատասխանել է Կոնգրեսի, ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի հարցերին։ Ի դեպ, «ՉԻ» տեղեկություններով, ուշագրավն այն է, որ Հայ ազգային կոնգրեսի խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ մարտի 1-ին առնչվող հարցին Ռոմպոյն ուղղակի պատասխան է տվել, որ Հայաստանը դեռ չի փակել մարտի 1-ի էջը, եւ որ այդ հարցում պետք է արդյունավետ հետաքննություն իրականացվի՝ բոլոր մեղավորներին գտնելու եւ պատժելու համար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ