News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհամմադ Ռեիսին շնորհակալություն է հայտնել Թավրիզի երկրաշարժից տուժածներին Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության համար: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

«Ջերմորեն շնորհակալություն եմ հայտնում Թավրիզի երկրաշարժից տուժածներին Հայաստանի կառավարության կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության համար: Նման իրավիճակներում ազնիվ բարեկամների վշտակցությունը մխիթարում է այդպիսի բնական աղետների զոհերի մերձավորներին: Աստծուց հայցում եմ, որ նման ողբերգություն տեղի չունենա որևէ ժողովրդի հետ: Սիրելի հայ ժողովուրդին մաղթում եմ քաջառողջությունեւերջանկություն, իսկ Հայաստանի հարգարժան կառավարությանը` փառք»,- նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ