News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Ալեքսանդր Բոժկոն կողմ է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու Հայաստանի որոշմանը`որպես բողոք լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի մարդասպանին այդ երկրի կողմից փաստացի ազատման դեմ: Այդ մասին հայտնում է Analitika.at.ua-ը:

«Որպես Հարավկովկասյան տարածաշրջանը լավ ճանաչող մարդ եւ դիվանագետ` աջակցում եմ Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու Հայաստանի որոշմանը`իբրեւ  բողոք մարդասպանին այդ երկրի կողմից փաստացի ազատման դեմ», - ասել է նա:

«Դիվանագիտական հարաբերությունների խզումը միջազգային պրակտիկայում ծայրահեղ քայլն է, բայց սա այն դեպքն է, երբ Հայաստանն այլընտրանք չուներ: Չէ որ, ըստ էության, միջազգային հղումների հետեւում քողարկվելով, այդ նույն իրավունքը լկտիաբար, ցուցադրաբար ոտնահարվել է: Չհաշված գործած չարիքի համար հատուցելու մարդկության դարավոր սկզբունքը»:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, օգոստոսի 31-ի երեկոյան հրավիրված արտակարգ խորհրդակցության ընթացքում Հայաստանում հավատարմագրված  դիվանագիտական առաքելությունների ղեկավարներին հաղորդվել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու Հայաստանի որոշման մասին` հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան Ռամիլ Սաֆարովին այդ երկրի կողմից Ադրբեջանին արտահանձնելու, եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս  ներում շնորհելու կապակցությամբ:

Հիշեցնենք, 2004թ. փետրվարի 19-ին Բուդապեշտում ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնահարել էր Հայաստանի Զինված ուժերի սպա Գուրգեն Մարգարյանին: Հայ երկրորդ սպայի` Հայկ Մուկուչյանի սպանության փորձը ձախողվել էր: Սպաները հունգարական մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրով անգլերենի դասընթացներ էին անցնում:

2006թ. ապրիլի 13-ին Բուդապեշտի դատարանի որոշմամբ ոճրագործը ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Գազանաբարո սպանության պատճառը միայն Գուրգեն Մարգարյանի հայ լինելու հանգամանքն էր:

Սակայն 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիան Ռամիլ Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջան, որտեղ էլ նախագահ Իլհամ Ալիեւը անհապաղ ներում շնորհեց ոճրագործին: Դաժան մարդասպանին Բաքվում դիմավորել են իբրեւ հերոսի:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ