News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի սահմանին օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը ադրբեջանական կողմը պարբերաբար խախտել է հրադադարի ռեժիմը, սակայն այդ խախտումները մեծամասշտաբ բնույթ չեն կրել: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: 

Հովհաննիսյանի խոսքով` սահմանին ուժեղացված ռեժիմ չի գործում, իսկ զորքերի զգոնությունն ավելացնելու մասին Սերժ Սարգսյանի կարգադրությունը կատարվում է:

Ինչպես NEWS.am-ին հաղորդեց ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը, ԼՂՀ-ի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման  գծում օգոստոսի 31-ի լույս սեպտեմբերի 1-ի գիշերը հակառակորդը քանիցս խախտել է հրադադարի ռեժիմը, սակայն այդ խախտումների արդյունքում հայկական կողմից կորուստներ չեն եղել:

Հիշեցնենք, որ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 31-ին Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել` հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի ազատման կապակցությամբ, հրահանգել էր ուժեղացնել Զինված ուժերի զգոնությունը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ