News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը «տարօրինակ» է անվանել հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպանին` Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանում  ներում շնորհելու կապակցությամբ:

Իր Twitter-ում նա գրել է. «Ադրբեջանում տարօրինակ որոշում են կայացրել` ներում շնորհելով այն մարդուն, ով Հունգարիայում հայ է սպանել: Օրենքի պահպանությունը պետք առաջնային լինի»:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Արտահանձնումից հետո Հայաստանը կասեցրել է դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ