News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Միջազգային ԶԼՄ-ները շարունակում են հետեւել Սաֆարովի արտահանձնման հետ կապված իրավիճակին:  «Al Jazeera» հեռուստաընկերության կայքն այդ կապակցությամբ գրում է. «Ադրբեջանի մայրաքաղաքում հսկակական ամբոխ է դիմավորել մարդասպան Սաֆարովին: Լեյտենանտ Սաֆարովը ցմահ ազտազրկման էր դատապարտվել 2004թ. Բուդապեշտի ռազմական ակադեմիայում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանելու համար:

Պաշտոնական Բուդապեշտը համաձանել էր արտահանձնել Սաֆարովին Ադրբեջանին, որտեղ էլ նա նախագահ Ալիեւի կողմից ներման էր արժանացել: Նման որոշումը արժանացել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կտրուկ քննադատությանը, ով հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական եւ տնտեսական հարաբերությունները խզելու մասին: «Ես դա հանդուրժել չեմ կարող: Հայաստանը դա հանդուրժել չի կարող: Հայ ժողովուրդը դա չի ներելու»,-հայտարարել էր նա:

Ադրբեջանում Սաֆարովին մայորի կոչում  են շնորհել, նաեւ նոր բնակարանի բանալիներ են հանձնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ