News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հունգարիան անընդունելի է համարում  հայ սպա Գուրգեն Մարգարյանի մարդասպան, ցմահ դատապարտյալ  Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանի նախագահի կողմից ներման շնորհումը: Այս մասին ասված   է Հունգարիայի ԱԳՆ-ի բողոքի նոտայի մեջ, որը հանձնվել է Ադրբեջանի դեսպան Վիլայաթ Գուլիեւին:

Փաստաթղթում նշվում է, որ Հունգարիայի կառավարությունը ցնցված է Սաֆարովին ներում շնորհելու ադրբեջանական կողմի որոշումից:

«Հունգարիան չի ընդունում եւ քննադատում է Ադրբեջանի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքին եւ կտրականապես տարբերվում են ադրբեջանական կողմի ստանձնած պարտականություններից, որոնք հաստատվել են Ադրբեջանի Արդարադատության փոխնախարարի` 2012 թ-ի օգոստոսի 15-ի նամակում, որը ուղղված է եղել Հունգարիայի Արդարադատության նախարարությանը»:

Նշված նամակում, Ադրբեջանը իր վրա է վերցրել միջազգային կոնվենցիային համապատասխան պարտականություն, որի համաձայն դատապարտված անձը պատժաչափի մնացած մասը կկրի հայրենիքում եւ պայմանական-ազատության կենթարկվի միայն 25 տարի անց:

«Հունգարիան կարծում է, որ Ադրբեջանի որոշումը անհամապատասխան է համագործակցության ոգուն, որը հիմնված է այն փոխադարձ վստահության վրա, որը երկու կողմերի միջեւ  ձեռք է բերվել երկար տարիների համագործակցության արդյունքում »,-նշվում է հունգարական ԱԳՆ-ի բողոքի նոտայում:

Դրա հետ միաժամանակ, փորձագետները համամիտ են այն կարծիքին, որ Հունգարիայի կառավարությունը Սաֆարովին Ադրբեջանին փոխանցելիս հազիվ թե գիտակցում էր, թե ինչ է անում, եւ չէր պատկերացնում նման քայլի հետեւանքները:  Հունգարական կառավարության հետագա հայտարարությունները, նաեւ` բողոքի նոտան աչքերը փախցնելու գործողություններ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ