News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հունգարիայի իշխանությունների կողմից Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին վերադարձնելու փաստի առթիվ Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան ուղերձ է հղել Հունգարիայի Գիտությունների ակադեմիային եւ Հունգարիայի գիտական հանրությանը: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական կենտրոնից:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի եւ Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի միջեւ ավելի քան կեսդարյա արդյունավետ ու խոստումնալից համագործակցություն է ձեւավորվել գիտության տարբեր բնագավառներում: Չնայած ապագային միտված հեռանկարային պայմանավորվածություններին` Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան, ելնելով Հունգարիայի արդի կառավարության կողմից ստեղծված աննախադեպ եւ հումանիզմի բոլոր արժեքները ոտնահարող գործողություններից, ստիպված կասցնում է իր փոխհարաբերությունները Հունգարիայի Գիտությունների ակադեմիայի հետ: Եվրոպական միության  եւ ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիայի իշխանությունների` Ադրբեջանի իշխանությունների հետ կնքած խայտառակ, անպատիվ ու անհանդուրժելի գործարքը ցնցել ու խորապես վրդովել է գիտության հայ մշակներին` դրդելով ապաքաղաքական համարվող գիտնականներին ծայրահեղ ու աննախադեպ նմանօրինակ քայլի: Հուսով ենք, որ ծանրակշիռ Ձեր ձայնը լսելի կդարձնեք Ձեր իշխանություններին, կդատապարտեք ու կպարսավեք նրանց անբարո եւ հունգար ժողովրդի համար անպատվաբեր գործարքը»:

Ավելի վաղ NEWS.am-ն հաղորդել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը իր հրամանագրով ներում է շնորհել 2004թ. Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած Ռամիլ Սաֆարովին, վերջինիս Հունգարիայից Ադրբեջան տեղափոխվելուց անմիջապես հետո։

Սաֆարովին մեղադրանք էր առաջադրվել Հունգարիայի Քր.օր.-ի 166.2 (Սպանություն ծանրացուցիչ հանգամանքներում) հոդվածով: Սաֆարովը 2006թ. ապրիլի 13-ին ցմահ ազատազրկման էր դատապարտվել` առանց 30 տարի ներման իրավունքի: Հունգարիայի Վերաքննիչ դատարանը 2007թ. փետրվարի 22-ին անփոփոխ էր թողել դատավճիռը:

Օգոստոսի 31-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական կապերի կասեցման մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ