News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նիդեռլանդական կայքը  համակարգչային խաղ է ներկայացրել, որի խաղացողները պետք է տեսախցիկների օբյեկտիվներից փրկեն մերկ արքայազն Հարրիին:

Ինչպես տեղեկացնում է Dutch News-ը, Mijn Game կայքում տեղադրված ֆլեշ-խաղի մասնակիցների առաջ նպատակ է դրված  մերկ արքայազն Հարրիին  դուրս բերել հյուրանոցից` անցնելով ֆոտոխցիկներով աղջիկների, հյուրանոցի աշխատակիցների միջով, փախցնել անգամ հոր` արքայազն Չարլզի խիստ հայացքից: Միաժամանակ, խաղացողը կարող է ձեռքի տակ ընկած իրերն օգտագործել հերոսի մարմնի ինտիմ հատվածները ծածկելու համար:

Հիշեցնենք,  Լաս Վեգասի իր տան երեկույթի ընթացքում մերկացած թագավորական ընտանիքի անդամի սկանդալային նկարները նախորդ շաբաթ հրապարակել էր ամերիկյան TMZ պորտալը: Դեպքը լայն արձագանք էր ստացել բրիտանական հասարակության շրջանում:  Facebook-ում անգամ արքայազնին աջակցող խումբ էր ստեղծվել: Այժմ այն 35 հազար հետեւորդ ունի եւ մերկ մարմնի ինտիմ հատվածները բրիտանական դրոշով ծածկած տարբեր տարիքի մարդկանց հարյուրավոր լուսանկարներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ