News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնը եւ ԵՄ-ի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարություն են տարածել Ռամիլ Սաֆարովի ազատ արձակման վերաբերյալ, որում ասվում է.

«Գլխավոր ներկայացուցիչը եւ հանձնակատար Ֆյուլեն անհանգստացած են այն տեղեկությամբ, ըստ որի Ադրբեջանը ներում է շնորհել Ադրբեջանական բանակի սպա Ռամիլ Սաֆարովին, ով 2004 թ-ին Բուդապեշտում  հայ սպա Գուրգեն Մարգարյանի սպանության գործով մեղավոր է ճանաչվել եւ ցմահ ազատազրկման է դատապարտվել:

Ռամիլ Սաֆարովը օգոստոսի 31-ին Հունգարիայից արտահանձնվել է Ադրբեջան, վերջինիս խնդրանքի հիման վրա, որը բխել է ` 1983 թ-ի մարտի 21-ին Ստրասբուրգում  ընդունված դատապարտյալների փոխանցման վերաբերյալ կոնվենցիայի շրջանակներից, որը թույլ է տալիս պատիժը կրել հայրենիքում: ԵՄ-ի ներկայացուցիչները  համագործակցում են իշխանությունների համապատասխան մարմինների հետ  եւ հետագայում էլ ուշադիր կհետեենի իրավիճակի զարգացումներին:

Ելնելով տարածաշրջանային կայունության շահերից եւ հաշտեցմանն ուղղված  ճիգերից` գերագույն ներկայացուցիչ եւ հանձնակատար Ֆյուլեն կրկնում է Ադրբեջանին եւ Հայաստանին ուղղված զսպվածություն ցուցաբերելու  կոչերը` իրենց հասարակական ելույթնեում եւ այլ վայրերում, որպեսզի   կանխվի իրավիճակի շիկացումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ