News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի Սեւծովյան շրջանում գտնվող Օրդու քաղաքում գտնվող պատմական հայկական եւ հունական տների վերանորոգման աշխատանքներն առանց դադարի շարունակվում են։

Թուրքական IHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Օրդուի նահանգապետ Օրհան Դուզգյունը նշել է թե մշակույթի եւ բնական հարստությունների պահպանման խորհուրդի հավանությամբ իրականացվող աշխատանքների ընթացքում խիստ ուշադրություն է դարձվում, որ վերականգնվող տները կրեն հին տեսքն ու ճարտարապետական առանձնհատկությունները։

«Շենքերի վերականգնման հետ միաժամանակ իրականացվում է ճանապարհների բարեկարգում։  Ճանապարհները եւս նախկինի պես կլինեն սալիկներով։ Մենեքշեի փողոցում այդ աշխատանքներն արդեն ավարտվել են եւ դրանք տեղափոխվել են Սըթքըջանի պողոտա»-նշել է նահանգապետը։

Մինչեւ հոկտեմբերի 15-ը կավարտվի 13 պատմական տների վերականգնումը եւ հաջորդ փուլի համար տենդեր կհայտարարվի եւ կիրականավի եւս 15 պատմական տների վերականգնում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ