News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը ներկայացնում է CNN-ի կողմից պատրաստված սյուժեն ` Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելու մասին.

Սպանություն կացնով: Հետո բանտ: Նման է դաժան քրեական ողբերգության:

Սակայն ողբերգությունն անսպասելի վերջաբան ունեցավ: Մարդասպանը ներման արժանացավ եւ ընդունվեց որպես հերոս: Սա կարող է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ նոր պատերազմի պատճառ լինել: Պատերազմին վերադարձը կարող է հակամարտության մեջ ներգրավել համաշխարհային գերտերություններին: «Carnegie Endowment for International Peace» կազմակերպության Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը CNN-ին ասել է, որ միջազգային էներգետիկ շուկաները կորցնում են իրենց հավասարակշռությունը, քանի որ Կասպիական տարածաշրջանի նավթն ու գազն անցնում է  Ադրբեջանով: Նա նաեւ նշել է, որ իրավիճակն ավելի մոտ է պատերազմին, քան խաղաղությունը:

«Սաֆարովը դարձավ հերոս Ադրբեջանում, սա հարված է  Եվրոպային եւ ողջ քաղաքակիրթ աշխարհին»,-հայտարարել է  Հայաստանի ԱԳ փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն իր «Twitter»-ում նշել է, թե «հարցը պետք է դիտարկել Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ կազմակերպված էթնիկ զտումների համատեքստում»:

Իր հերթին, ԱՄՆ-ն այն երկրների շարքում էր,  որոնք միանգամից վրդովմունք հայտնեցին Սաֆարովի ներման առնչությամբ: ԱՄՆ-ն Հունգարիայից լրացուցիչ տեղեկություններ պահանջեց Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ:

Միջազգային ճգնաժամային խմբի եվրոպական ծրագրերի ղեկավար Սաբինա Ֆրեյզերը հայատարարել է, որ «միջազգային գերտերությունները նշում են, որ Ադրբեջանի գործողությունները կարող են հակամարտության եւ իրավիճակի վատթարացման պատճառ դառնալ: ԱՄՆ, Ռուսաստանի եւ եվրոպական գերտերությունների դիրքրոշումներն այս հարցում համընկնում են: Պետք է ինչ-որ բան անել` իրավիճակի վատթարացման գրոծընթացը դադարեցնելու համար: Ադրբեջանը նավթից ստացվող եկամուտներից տպավորիչ գումար է դնում բանակի վրա եւ պատարստվում պատերազմի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ