News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կինոյի եւ թատրոնի ռուս դերասանուհի, Ռուսաստանի ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իրինա Մուրավյովան հեռնում է մենաստան: Նա մտադիր է այս տարվա վերջին ամբողջությամբ իրեն նվիրել Աստծուն ծառայելուն: Վերջին տարիներին Մուրավյովան կտրականապես հրաժարվում է նկարահանվելի կինոյում, որքան էլ ռեժիսորները նրա փորձում են համոզել, եւ չի շփվում լրագրողների հետ: Դերասանուհու մտադրության մասին տեղեկացել են ուկրաինական լրատվամիջոցները:

«Սեգոդնյա» թերթի տեղեկություններով, սեպտեմբերի կեսերին Կիեւում նախատեսված շրջագայությունը Փոքր թատրոնի հետ, հնարավոր է, Մուրավյովայի համար հրաժեշտի ներկայացումներ լինեն:

Դերասանուհին վաղուց էր ցանկանում հրաժեշտ տալ աշխարհիկ կյանքին, սակայն այդ քայլից նրան հետ էր պահում հոգեւոր հայրը, ով մինչեւ վերջերս հրաժարվում էր տալ իր օրհնությունը: Բայց վերջին տարիներին Մուրավյովան լրջորեն հիվանդ է եւ թեթեւություն է զգում միայն եկեղեցում: Դերասանուհու մտերիմները վստահեցնու են, որ տարեվերջին նա հեռանում է մենաստան եւ նրա հոգեւոր հայրը համաձայնել է այդ որոշմանը:

Անձամբ դերասանուհու խոսքով, ինքը դիմել է Աստծուն, որպեսզի «լցնի դատարկությունը» եւ նվազեցնի հոգու ցավը: Հավատի մեջ նա երկար սպասված հանգստւթյուն է գտել եւ հիմա ոչ մի ուրախություն չի զգում բեմում խաղալով:

NEWSru.com-ը, այդուհանդերձ, հիշեցնում է, որ այս տարվա սկզբին 63-ամյա դերասանուհին НТВ-ի եթերում հայտարարել է, որ մենաստանում ինքն անելիք չւնի եւ պետք չի հավատալ թերթերի բոլոր գրածներին: Դերասանուհին պնդել է, որ ինքը հավատացյալ մարդ է, սակայն բոլորովին մտադիր չէ գնալ մենաստան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ