Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում կկայանան ՏԻՄ ընտրություններ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեցին Կենտրոնական ընտրական հանձնաժողովից: Ընտրություններ կանցկացվեն Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ: Ընտրությունը չի կայանա չորս համայնքում, երեք համայնքում բավարար քանակով թեկնածուներ չեն առաջադրվել, իսկ մի համայնքում առաջադրված թեկնածուն մահացել է մինչեւ ընտրության օրը: հետեւաբար` այդ համայնքներում պետք է նշանակվի նոր ընտրությունը:

ԿԸՀ-ից հայտնեցին, որ Հայաստանի 852 տեղամասերի դռները կբացվեն ժամը 8.00-ին եւ կփակվեն 20.00-ին: Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու համար առաջադրվել էր 5201 թեկնածու, որոնցից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 412-ը, քվեաթերթիկներում կլինի 4789 թեկնածուի անուն: Առաջադրված 5201 թեկնածուներից 3236-ը անկուսակցական է, «Հանրապետությունից» առաջադրվել է 3, «Ժառանգությունից»՝ 8, ՀՀԿ-ից՝ 1444, ՕԵԿ-ից՝ 64, ՀՀՇ-ից՝ 18, ՀՅԴ-ից՝ 101, ԲՀԿ-ից՝ 304 թեկնածու եւ այլն: Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն կանցկացնի  19 տեղական եւ  1 միջազգային կազմակերպություն` Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածքային իշխանությունների կոնգրեսը:

Ներկայացնում ենք ամենամեծ քաղաքները, որտեղ այսօր ընտրելու են քաղաքապետ:

Արարատի մարզ

Վեդի քաղաք

Վարուժան Բարսեղյան-ՀՀԿ

Նշան Զադոյան-անկուսակցական

Մասիս քաղաք

Սաշա Հակոբյան-ՀՀԿ

Կարապետ Օհանյան-ԲՀԿ:

Արմավիրի մարզ

Մեծամոր քաղաք

Աշոտ Գրիգորյան-անկուսակցական

Ռոբերտ Գրիգորյան-ՀՀԿ

Էջմիածին քաղաք

Կարեն Գրիգորյան-անկուսակցական

Արմինե Հովհաննիսյան-անկուսակցական

Շիրակի մարզ

Արթիկ քաղաք

Արսեն Աբրահամյան-ՀՀԿ

Խաչատուր Վարագյան-ՀՀԿ

Գյումրի քաղաք

Անդրանիկ Ավետիսյան-անկուսակցական

Սամվել Բալասանյան-ԲՀԿ

Սպարտակ Պետրոսյան-անկուսակցական

Հովսեփ Սիմոնյան-ՀՅԴ

Սյունիքի մարզ

Կապան քաղաք

Աշոտ Հայրապետյան-ՀՀԿ

Քաջարան քաղաք

Վարդան Գեւորգյան-ՀՀԿ

Մեղրի քաղաք

Սերգեյ Հայրապետյան-ՀՀԿ

Արշավիր Հովհաննիսյան-անկուսակցական

Միշա Հովհաննիսյան-ՀՀԿ

Ագարակ քաղաք

Մխիթար Զաքարյան-ՀՀԿ

Սիսիան քաղաք

Հրաչիկ Խաչատրյան-անկուսակցական

Աղասի Հակոբջանյան-ԲՀԿ

Տիգրան Պողոսյան-ՀՅԴ

Լոռիի մարզ

Տաշիր քաղաք

Էդգար Արշակյան-անկուսակցական

Վազգեն Ղազարյան-անկուսակցական

Ստեփանավան քաղաք

Վարդան Գրիգորյան-անկուսակցական

Միքայել Ղարաքեշիշյան-անկուսակցական

Սերգեյ Մարգարյան-ԲՀԿ

Վանաձոր քաղաք

Տարոն Ապրեսյան- Միացյալ ազատական ազգային կուսակցություն

Տիգրան Գրիգորյան-անկուսակցական

Սամվել Դարբինյան-ՀՀԿ

Կարեն Թումանյան-անկուսակցական

Էդիկ Կարախանյան-ԲՀԿ

Թումանյան քաղաք

Լեւոն Զավարյան-ՀՀԿ

Ախթալա քաղաք

Սուրեն Թամազյան-ՀՀԿ

Հայկազ Խաչիկյան-ՀՀԿ

Շամլուղ քաղաք

Հովհաննես Առաքելյան-անկուսակցական

Լենդրուշ Բեժանյան-ՀՀԿ