News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն` մասնակցելու ԼՂՀ նախագահի երդմնակալության արարողությանը, որը կկայանա այսօր` սեպտեմբերի 7-ին: Այդ մասին NEWS.am-ին հայտնեցին Հայաստանի նախագահի մամուլի ծառայությունից:

Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  նախագահ Բակո Սահակյանի երդմնակալության արարողությունը տեղի կունենա Ստեփանակերտի Մշակույթի եւ երիտասարդության տան մեծ դահլիճում:

Խորհրդարանի խոսնակի որոշմամբ սեպտեմբերի 7-ին կկայանա ԼՂՀ Ազգային ժողովի հատուկ նիստ, որը նվիրված կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելուն: Խորհրդարանի հատուկ նիստից հետո Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ԼՂՀ Պաշտպանության բանակը ռազմական հանդիսավոր շքերթ կանցկացնի` նվիրված նախագահի երդմնակալությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ