News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայում սպանված հայ դպրոցական Էդիկ Մարկարյանի մայրը` Ալլա Մարկարյանը ստիպված է կրկին դատարան դիմել` Հարավային մարզի դատարանի անհասկանալի դիրքորոշման համար:

Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ալլա Մարկարյանը, դատարանի կողմից`  Մամեդ Մամեդովի արարքի եւ իր որդու մահվան կապի առկայության վերաբերյալ որոշումից հետո  նա դիմել է դատախազություն` կրկնակի քրեական գործ հարուցելու համար եւ Մամեդովին մեղավոր ճանաչելու համար: Սակայն  հայցին ի պատասխան, Հարավային շրջանի փոխդատախազի պատասխանը այնքան անհասկանալի է եղել, որ արդյունքում ստիպված են եղել դատարան դիմել` հաշվի առնելով որ քրեական գործ հարուցելու հրաժման դեպքում խախտվում է ՌԴ-ի ՔՕ-ն եւ Սահմանդրությունը: Դատալսումների օրը հայտնի կդառնա հաջորդ շաբաթվա ընթացքում:

Մոսկովյան թիվ 501 դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Էդուարդ Մարկարյանը մահացել է 2010 թ-ի սեպտեմբերի 7-ին: Հայտնի է դարձել, որ տղան մահացել է ծեծկռտուքի  ժամանակ: Կռիվը հրահրել է ազգությամբ ադրբենջացի 9-րդ դասարանցի Մամեդ Մամեդովը, ով, ինչպես եւ Էդուարդը, Ռուսաստանի քաղաքացիներ են հանդիսանում: Որոշ տվյալներով, Մամեդովը որոշ մարտական հնարքների է տիրապետում, որոնք կիրառել է Մարկարյանի հետ կռվի ժամանակ: Այնուհանդերձ, Մամեդովի դեմ քրեական գործը փակվել է: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ Էդիկը տառապել է խրոնիկ հիվանդությամբ, ինչը ճակատագրական է եղել նրա համար:

Այս տարվա մարտին դատարանը Ալլա Մարկարյանի քաղաքացիական հայցի համաձայն որոշում է կայացրել, ըստ որի, Մամեդովի եւ Էդիկ Մարկարյանի միջեւ տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով առաջացած ստրեսայի իրավիճակը Էդիկ Մարկարյանի մոտ սիրտ-անոթային անբավարարություն է առաջ բերել: Այս կապակցությամբ Մամեդովի ծնողները 500 հազար ռուբլի են վճարել: Ընդ որում դատարանը մեղավոր չի ճանաչել մանկական պոլիկլինիկային եւ Առողջապահության նախարարությանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ