News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը


Այսօր՝ սեպտեմբերի 8-ին «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության, «Արենի Փառատոն» հիմնադրամի, Ախթալայի քաղաքապետարանի եւ Լոռու մարզի մարզպետարանի,  ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանաջակցությամբ, Լոռիի  մարզի Ախթալա քաղաքում կայացավ  արդեն ավանդական դարձած Խորովածի չորրորդ միջազգային փառատոն-մրցույթը (ֆոտոռեպորտաժ): Ինչպես Ախթալայից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, փառատոնին մասնակցելու էին եկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, տեղական եւ մարզային իշխանությունների ներկայացուցիչներ, հոգեւոր այրեր, ինչպես նաեւ մեծ թվով արտասահմանցիներ:

Մրցույթ-փառատոնին այս տարի մասնակցում էր 18 ռեստորան եւ 5 խումբ: «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման» հասարակական կազմակերպության ղեկավար Սեդրակ Մամուլյանի փոխանցմամբ` իրենք կարեւորում են ոչ թե ավելի շատ մասնակից ունենալը, այլ որակյալ ու կազմակերպված միջոցառում անցկացնելը:

Լոռիի մարզպետ Արթուր Նալբանդյանը իր ելույթում նշեց, որ ավանդական դարձած խորովածի փառատոն-մրցույթը նախ ճանաչում է բերել մարզին ու Ախթալա քաղաքին, ինչպես նաեւ խթան հանդիսացել տուրիզմի զարգացմանը:

Խորովածի փառատոն-մրցույթին ժամանած օտարերկրացիները մեր թղթակցի հետ զրույցում պատմել են, որ իրենք միշտ էլ զարմացել են  հայերի աշխատանքներով, սակայն հիմա առավել քան զարմացած են, երբ տեսնում են նման միջոցառում, որն իր տեսակի մեջ եզակի է: Ձմերուկի, սալորի, սեխի ու այլ տարաեսակ մրգերի խորոված, որոնք տեղ էօն գտել արդեն ավանդական խոզի մսի խորովածի կողքին: Ախթալեցիների փոխանցմամբ` իրենք մտավախություն ունեին, որ վերջին զարգացումները կանդրադառնան խորովածի փառատոնի վրամ, սակայն ինչպես նրանք նշեցին, ամեն ինչ անցավ ջերմ մթնոլորտում: Չնայած նրան, որ միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում, սակայն ախթալեցիները NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում նկատեցին. «Լավ կլիներ, որ գոնե տեղացիների համար խորովածը էժան կամ անվճար լիներ, ոչ թե մեկ շիշ խորովածը արժենար 2000-2500 դրամ»: 

Նշենք, որ փառատոնն առաջին անգամ կազմակերպվել է 2009թ.-ին, անցած երեք տարիների ընթացքում ձեռք է բերել մեծ մասսայականություն եւ հետաքրքրություն է առաջացրել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ արտերկրում. Վրաստանում, Ռուսաստանում,Եվրոպայում:

Խորովածի առաջին փառատոնին` 2009թ.-ին, մասնակցել են  ութ ռեստորաններ Հայաստանից եւ  2000 այցելուներ,  անցած տարի 2011թ-ին`խորովածի երրորդ փառատոնին,  մասնակցել  25 ռեստորաններ` Հայաստանից եւ Վրաստանից,  եւ մոտ 15 000 այցելու աշխարհի տարբերերկրներից:

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Էդվարդ Արզումանյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ