News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում`Հունգարիայի մշտական ներկայացուցչության գրասենյակի առջեւ այսօր` օգոստոսի 8-ին  Բելգիայի հայկական համայնքը եւ մի շարք կուսակցություններ ու հ/կ-ներ մի քանի ժամ շարունակ բողոքի ակցիա են անցկացրել եւ կոպեկներ նետել  ներկայացուցչության առաջ բողոքելով Ռամիլ Սաֆարովի արտահանձնումից եւ ազատ արձակումից : Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Բրյուսելից փոխանցեց լրագրող Արաքս Սաֆարյանը: Նրա խոսքով, Հունգարիայի արտաքին գործերի նախարարին ուղղված նամակ են փոխանցել, որտեղ դատապարտում են Ռամիլ Սաֆարովի ազատ արձակումը: «Բողոքի ակցիային մասնակցում էին հարյուրավոր հայեր: ՀՅԴ կուսակցությունը, Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչները, ուսանողական կազմակերպություններ, «Հայասա» ուսանողական միության ներկայացուցիչները եւ Բելգիայի հայ համայնքի ակտիվ հատվածը»,- պատմեց Արաքս Սաֆարյանը եւ ավելացրեց, որ բողոքի ակցիան ընթանում էր «Ամոթ, ամոթ» վանկարկումներով:

Բողոքի ակցիայի ընթացքում փողոցները փակվել են եւ ոստիկանությունը հսկողություն է  սահմանել: Բողոքի ակցիան չի վրիպել նաեւ լրատվամիջոցների ուշադրությունից եւ լայնորեն լուսաբանվել է:

Տպել
Ամենաշատ