Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի ընտրատեղամասից մոտ 100-150 մետր հեռավորության վրա այսօր` սեպտեմբերի 9-ին,  տղամարդու դիակ է հայտնաբերվել ՝ հրազենային վնասվածքով: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին Ոստիկանությունից: 

Մահացածը Ջանֆիդա գյուղի բնակիչ, 85-ամյա Հմայակ Պետրոսյանն է, ում կողքին հայտնաբերվել է նաեւ հրազեն: Ոստիկանությունից հայտնեցին, որ հանգամանքները պարզվում են: