Երևանի Օրբելի փողոցում այսօր` սեպտեմբերի 9-ին, տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով մահացել է Հայաստանի ատոմակայանի տնօրեն Գագիկ Մարկոսյանի դուստրը` 18-ամյա Գայանե Մարկոսյանը:
Վթարի հետեւանքով բոլոր տուժածները ուսանողներ էին. 17-ամյա Նորայր Խաչատրյանը, 19-ամյա Դավիթ Գրիգորյանը, վթարի հետեւանքով մահացած 18-ամյա Գայանե Մարկոսյանը եւ Վիկտորյա Ալոյանը սովորում էին Ֆրանսիական համալսարանում, իսկ 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանը` Սլավոնական համալսարանում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Վթարի ենթարկվելու հետեւանքով Հերացու անվան թիվ 1 համալսարանական բժշկական կենտրոն տեղափոխված 19-ամյա Վլադիմիր Մարկոսյանի վիճակը ծանր է: Ծանր է նաեւ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված Դավիթ Գրիգորյանի եւ Նորայր Խաչատրյանի առողջական վիճակը: Օրբելի փողոցում տեղի ունեցած վթարի հետեւանքով մահացել էին Վիկտորյա Ալոյանը եւ Գայանե Մարկոսյանը։
Փաստով հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ):







































