News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 10-ը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է որպես  ինքնասպանությունների կանխարգելման միջազգային օր: Համաշխարհային տնտեսության անկայունության ֆոնին հոգեբանները մտահոգված են անձնական ֆինանսական ճգնաժամի  հողի վրա ավելացող  ինքնասպանությունների հարցով:

Մասնագետները չեն բացառում ֆինանսական ինքնասպանությունների համաշխարահային ալիքի վտանգ: Ամեն ինչ կախված է ֆինանսական ճգնաժամի ծավալից եւ առանձին անհատի  դեպքում` առկա խնդիրների ընկալումից, նշում է «ՌԻԱ Նովոստին»:

Ինքնասպանությունների ճանապարհով մահացածությունների թիվը մեծ խնդիր է ողջ աշխարհի համար: ԱՀԿ-ի տվյալներով, ամեն 40 վայրկյանը մեկ մոլորակի վրա ինչ որ մեկը ինքնասպան է լինում: Ամեն տարի ինքնասպանության ճանապարհով մահանում է 900 հազար մարդ:

Հոգեբանները պնդում են, որ որքան էլ որ դժվար լինեն ֆինանսական խնդիրները, դրանք ինքնասպանության իրական պատճառը չեն հանդիսանում, այլ միայն առիթ են դառնում ընկճախտային խանգարումների եւ նմանատիպ այլ հիվանդությունների ֆոնին:

Մարդկանց ինքնասպանության են դրդում հոգեկան անհաղթահարելի  տառապանքները, որի միակ ելքն է դառնում ինքն իրեն  գիտակցությունից զրկելը: Մարդը ոչ թե մահ է ցանկանում, այլ` ցավից ազատում: Այունահնդերձ, ոչ բոլորն են խնդիրներ ունենալու դեպքում ինքնասպանութուն գործում: Ինքնասպանության վտանգը առաջանում է այն դեպքում, երբ կենսական աղետը դիպչում է առավել խոցելի մարդկանց: Առավել ռիսկային խմբում են գտնվում այսպես կոչված  «սպիտակ օձիքավորները», ովքեր կարեւորում են իրենց վարկանիշը եւ կարգավիճակը, եւ բիզնեսմենները:  Խոցելի խմբի մեջ են մտնում նաեւ անապահով խավը, ովքեր ճգնաժամի ֆոնին տառապում են  հոգեկան խանգարումներից: Նման մարդիկ սովոր են հույս դնել միայն սեփական ուժերի վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ